• English
  • عربي
  • Հայերեն
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք Հալեպում

30 հնս, 2025

Ապրիլի 24-ին Հալեպում տեղի ունեցավ 1915 թ. Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք՝ կազմակերպված Սիրիայի հայկական երեք համայնքների և հայկական տարբեր միությունների կողմից:

Հալեպահայությունը` որպես կատարված ոճրագործության դեմ բողոքի յուրահատուկ ձև, համայնքի պատմության մեջ առաջին անգամ բացահայտ կերպով դեռևս ապրիլի 23-ի երեկոյան ժամերից զանգվածաբար հայկական խանութների վրա փակցրեց ցուցանակներ «Խանութը փակ է` ի հիշատակ 1915 թ. Հայոց եղեռնի զոհերի» բովանդակությամբ` միևնույն ժամանակ դրանով իսկ իր հարգանքի տուրքը մատուցելով Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Ապրիլի 24-ի վաղ առավոտից Հայ առաքելական եկեղեցու կողմից Գերաշնորհ Տ. Շահան Արք. Սարգսյանի գլխավորությամբ մատուցվեց ոգեկոչման և հոգեհանգստի պատարագ՝ սբ. Նահատակաց եկեղեցում, որին հետևեց 1915 թ. զոհերի հուշարձանին պսակի զետեղման արարողությունը Հալեպի երեք հայ համայնքապետերի, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսի, ինչպես նաև հայկական բոլոր մշակութային, բարեսիրական, մարզական միությունների ու ընկերակցությունների մասնակցությամբ:

Կազմակերպված միջոցառումների շարքում էր «Երկրից բերված մասունքներ» խորագրով ցուցահանդեսը, որին ներկայացված էին հայրենիքից բերված կենցաղային իրեր, վավերաթղթեր, լուսանկարներ, տպագիր մամուլի ու գրքերի նմուշներ և այլ իրեր: Ցուցահանդեսը հեռարձակվեց նաև Սիրիայի պետական հեռուստաընկերությամբ:

Երեկոյան միջոցառումն եզրափակեց ապրիլի 24-ի միջոցառումների շարքը: Միջոցառման գեղարվեստական բաժնին հետևեցին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսի՝ Կարեն Գրիգորյանի, այնուհետև Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահան Արք. Սարգիսյանի խոսքը՝ նվիրված 1915 թ. Հայոց Մեծ Եղեռնի թեմային:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

4, Al-Kawakibi, 12 Taha-Hussein,
P.O. Box: 4670, Aleppo, Syria
Հեռ.` +96321 2687240

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: